Արտակարգ դրություն, արտակարգ մարզավիճակ

Աննախադեպ հունիս, որը սկսվեց մայիսի 25-ից: Ճիշտ է եղանակի կանխատեսումը արև չէր խոստացել, բայց նահանջը սեբաստացիական չէ:

Հեծանվաերթի մի անգամ եմ մասնակցել, այն էլ չեմ հաջողել: Ճանապարհը չկարողացա մինչև վերջ գնալ ու դա ձախողում էր ինձ համար:  Հիշում եմ այդ ժամանակ էլ թռչնագրիպի հետ կապված էինք կարանտինում: Ահա թագավարակի շրջանում ֆիզիկական վիճակս շատ  լավացրել եմ ու հեռուները սլանալու ցանկացած առաջարկ սիրով ընդունում եմ: Առաջարկը չուշացավ:

6:30 մեր անիվները շարժվեցին Բաբաջանյան պողոտայից: Էնքան սիրելի խումբ էր (տարբեր տարիների սեբաստացիներ), վաղուց չէինք հանդիպել ու լավ էր, որ հենց այսպիսի հանդիպում ունեցանք:Ֆիզիկական կարողությունների իրական ստուգատես էինք հանձնում: Արտակարգ դրություն, արտակարգ մարզավիճակ:

Սլանում ենք քամու ուղղությամբ, օդը այնքան մաքուր է, ադրենալինի չափաբաժինը՝ անսահման: Ետադարձին քամուն խառնվեց նաև անձրևը, որը շոյում էր մեր դեմքը, զովություն պարգևում, բայց ամպերը կուտակվում էին, մռայլանում ու վրա հասավ տեղատարափ անձրևը: Բայց դա մեզ չընկճեց, համարեցինք երկնային պարգև և շարունակեցինք ընթացքը: Ճանապարհը կրկնակի հաճելի է, երբ կողքիդ սիրելի մարդիկ են:

2,5 ժամ, 24 կիլոմետր, 9 արկածախնդիրներ, անսահման դրական  էներգիա, վայելքի աննկարագրելի պահեր …

Շնորհակալություն Միքայել Ղազարյանին հոգատար ու փորձառու ուղեկցության համար:

Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի

Оставить комментарий