Թրենդի մեջ է Դադիվանքը

Պատերզամը սովորեցրեց խոսել զգացածի մասին … Զգալ՝  երբևէ չզգացածը…

Խոսեցին բոլորը, խոսեցին ամեն ինչ՝ ոգևորվեցին, սգացին, դատապարտեցին, սովորեցրին, հպարտացան…

Վերջին օրերին ֆեյսբուքը դարձավ մի գաղջ միջվայր, մի ճահիճ, ով փախավ այդ միջավայրից, նա ապրելու իրական արժեքը գիտեր, ով մնաց, նա համաձայնվեց, որ ճահիճն իրեն քաշի ու խեղդի:

Գիտե՞ք այսօր ուր էի գնացել. չէէէէ, Դադիվանք չէ, Օշական: Հա՜, թրենդի մեջ չի չէ, ախ ես ստորս, չեմ գնացել հրաժեշտ տամ, սգամ, նկրավեմ ու «վիշտը խեղդելով» ճանապարհները սթորի անեմ «Հերոս տղերքը» երգի տակ:

Այ էս դադիվանքացավով տառապողներին էնքան հարցեր ունեմ տալու.

  •  գիտեի՞ր Դադիվանքի տեղը մինչ պատերազմը
  • Հայաստանում քանի խոնարհաված եկեղեցում ես եղել
  • լսե՞լ ես Արատեսի, Հավուցթառի մասին
  • եղե՞լ ես Ախթալայի վանական համալիրում
  • 300 կմ կտրում Ամանորը Վրաստանում էիր անում, Մցխեթայում ու Սամեբայում նկարվում, բայց Մեղրին հեռու էր, հո չէիր գնա էդքան:

Շարքը շա՜տ երկար կարող եմ շարունակել, բայց այսքանն էլ հերիք է: Ցուցամոլությունը մեզ հասցրեց այս վիճակին:

Դադիվանքում եղել եմ ու շատ անգամներ, բայց ի ցույց աշխարհի չեմ սգում, հրաժեշտի այց չեմ կազմակերպում: Ուղեղս տեղն է, լավ եմ հասկանում, որ Գորգիսյանի՝ «սուգը հավերժ է, քանի չկա պայքար» խոսքերը կրկնում եմ ամեն օր: Մի՛ սգացեք, ապրե՜ք, ապրեք, հենց այն տղաների համար, ովքեր անմահացան, որ մենք ապրենք:

Հայրենիքը սգալով չեն սիրում: Սիրում են ճանաչելով, ապրելով, շենացնելով :Հայրենիքը մենակ ձեր բակը չէ: Առիթ է՝ ճամփա բռնեք ու գնացեք հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք: Սար ու ձոր տեսեք, վանք ու հանք տեսեք ու մտածեք, ինչ անեմ, որ չոլերը շենացնեմ:

Հարց դադիվանքացավով ապրողներին: Տասնյակ տարիներ վանքի շրջակայքը ամայի է, անխնամ, քար ու քըռ: Վարդենիսից Քարվաճառ ճանապարհը խայտառակ քանդած էր, փոշու ամպի միջով էինք գնում, մեկ ժամի փոխարեն 2 և ավելի ժամ քշելով: Չէի՞ք ցավում, չէի՞ք սգում: Տարածքում մի զուգարան էլ չկար, հանգստանալու մի կետ, որ ճամփորդը կանգներ, վայելեր Թարթառի հովիտը, նստեր ու հանգստանար: Քարերը ցուցադրական պաչելով, նկարվելով չեք խաբի:

-Վայ, աման, քոռացա, Շուշիի պատերին թուրքը նկարել է: Տեսաք, հասավ ուզածին-, ողբում է ֆեյսբուքը:

Լու՞րջ եք ասում: Հլը մի հատ Հայաստանի եկեղեցիների պատերին նայեք, թե հայն ինչպես է սեր խոստովանում, կերածի աղբն էլ թափում կողքն ու գնում:

Ասեք դավաճան ես, ինչ ուզում եք ասեք: Հլը մի հատ Թուրքիայի սահմանով անցեք, տեսեք ոնց է շենացրել,  մի թիզ քըռ չեք տեսնի, ամայի չոլ չեք գտնի: Ո՞վ է հայրենասերը, ո՞վ է իր հողը սիրողը: Նա, ով շենացրել է:

Քարերն առել եք ձեքներդ աջ ու ձախ քարկոծում եք: Ամոթ է, հերիք է, համբերեք, ձեր գործով ծառայեք, ձեր գործով շենացրեք ու ապրեք, ժպտացեք: Դադիվանքն էլ կտեսնեք, Շուշին էլ, Գանձասարն էլ, Արուճն էլ, Մակարավանքն էլ, Մաթոսավանքն էլ, Սաղմոսավանքն էլ, Վարոսավանքն էլ…

Մեղավորներ փնտրելիս՝ միշտ հայելու մեջ նայեք:

Խաղաղություն թող լինի:

Խոնարհվում եմ անմահացած տղեքի առջև…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s