Դեպի վեր

Օ՜, Բնությո՛ւն, o՜, Մա՛յր։

Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհուրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղ։

Ամբողջ ճանապարհին Չարենցյան այս տողերն էին մրմնջում շուրթերս:Մեքենան սլանում էր՝  հետևում թողնելով տները, մարդկանց, ու մենք ավելի էինք մերձենում բնությանը: Երկինքն ու երկիրը ձգում էին իրար, մենք էլ ձուլվում էինք նրանց ու վեր ճախրում քամու թևերով:

Գնում էի երազանքիս հետևից…Օձի պես գալարվելով՝ Ախուրյանը վեր էր բարձրացնում. տեղ-տեղ ձյունի մեջ անէացած, տեղ-տեղ էլ արևի ջերմությունից ձայնը գլուխը գցած խշխշում էր: Տարավ մեզ դեպի իր ակունքները՝ Արփի լիճ: Լիճը ծածկված էր մի քանի մետրանոց ձյան շերտով: Արևը ճեղքում է ամպերը, որ մեզ ջերմացնի: Պաղակն բնակավայրին շատ մոտ էինք. այստեղ է գրանցվել հանրապետության բացարձակ նվազագույն ջերմաստիճանը (-46) : 

Բարձրացեք վեր…

 

Եվ ոգին իմ ահա՛, որ տիրաբար
Դեպի քե՜զ է ձգտում՝ ողողված լույսերիդ տարափով։

Մարմինս ցրտից անզագայացել է, հոգիս ընդարմացել բնության ուժից, զորությունից, միտքս տրվել է հորիզոնի անեզրությանը ու սլաում է…

Ո՞վ ես դու… հանճար, թե խղճուկ մեկը, ով իրեն երևակայել է աշխարհի տիրակալ: Ժամանակն է տալիս բոլոր հարցերի պատասխանները: Հիմա ուղղակի որսա պահը ու ճախրի դեպի վեր:

Оставить комментарий