Լոռվա մարզը հայտնի է ինչպես իր շքեղ բնությամբ, այնպես էլ բնությունն ավերող հանքարդյունաբերությամբ:
Ավագ դպրոցի սովորողների հետ մեր ուսումնասիրություններում հանքարդյունաբերությունը միշտ դիտակետում է: Դեպի հյուսիս կատարած մեր ճամփորդության կանգառներից էր Ախթալան: Այստեղ եղանք Պղնձի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում և Նահատակ պոչմբարի մոտ:
Կոմբինատում շրջայցը շատ տպավորիչ էր, ուսումնական ու շատ հարցերի պտասխաններ տվող: Հատուկ շնորհակալություն Մկրտիչին մեզ ջերմ ընդունելու, ողջ պրոցեսը ներկայացնելու համար:
Դիտեք տեսանյութերը, իսկ մանրամասները հաջորդ նյութերում:
Նահատակ պոչամբար