Քոբայրավանք

Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, տեղադրված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Оставить комментарий