«Հորովելի» գյուղում

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղը գտնվում է Գարգառ գետի երկու ափերին:

Գյուղում մի քանի շատ հայտնի վայրեր կան. մեկը Վարդաբլուրի լճերն են, մյուսը՝ Սուրբ Սարգիսի լեռան գագաթը, որին տեղացիները տվել են «Էս ա Լոռին բռիս մեջ» անվանումը, որտեղից երևում է Լոռվա 19 բնակավայր և 9 հոգևոր կառույցներ։

Հայտնի է նաև Կոմիտասի արձանն իր սիրուն պատմությամբ:

Մինչ կկարդաք պատմությունը, առաջարկում եմ դիտել Վիկտորյա Սուքիասյանի վիդեոբլոգը.

 

 

Կոմիտասի  հանրահայտ «Հորովելի» հետ կապված  պատմությունն  այստեղ գրեթեբոլորը գիտեն։   Ինչպես պատմում են տեղացիները, երգը գրվել է հենց այստեղ, Վարդաբլուրում։

Մեծերը  վստահեցնում են, երբ Կոմիտասը եկել է Լոռու մարզ ժողովրդականերգեր նոտայագրելու, հենց այստեղ էլ գրի է առել հայտնի Հորովել երգը, որըկատարել է համագյուղացիներից մեկը, ով հայտնի էր հենց այդ երգի կատարմամբ։Ըստ պատմությունների՝ Կոմիտասը շատ դժվարությամբ է կարողացել գյուղացունհամոզել երգել, բայց առավոտյան, երբ գյուղացին հորովելի մեղեդին սուլելով, եզըդուրս է հանել գոմից, Կոմիտասը չի կորցրել պահը եւ արագ  նոտայագրել  է երգը:Հետո  հարցրել է գյուղացուն, թե ինչու  է սկզբում հրաժարվել  կատարել հորովելը:  Վերջինս բացատրել  է՝  երեկոյան եզը հոգնած վերադարձել էր դաշտից և, եթե ինքըերգեր, կենդանուն կթվար, թե արդեն լույսը բացվել է ու  պետք է նորից սկսելաշխատանքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s