Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ ինչպես սարսափի մեջ գցող գետ… Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքո» պոեմում գլխավոր հերոսը խելագառվում է՝ այդ կիրճում միայնակ գիշերելուց, «Անուշ» պոեմում էլ իր սերը կորցրած աղջնակը «գետի ալիքների մեջ է գտնում իր խաղաղությունը»…
Հետաքրքիր է Թումանյանն ինչու՞ է այս հրաշքին դարձրել ահարկու չարիք…
Լոռվա բնության հրաշալիքը Դեբեդն է՝ իր վտակներով ու շուրջն առած ձորերով, կիրճերով:
Կուրթանից շուրջ 4կմ իջել ենք թավշյա անտառով ու ողջ ճանապարհին հմայվել Ձորագետի կիրճով: Գետի ափին բազմել է Հնեվանքը: Խորհրդավոր ուժ կա նրա մեջ. մեթ միայնություն է, մերթ հզորություն,մերթ խոնարհված …
Վանքի ուժը թողնելով մեր ետևում՝ բռնեցինք Ձորագետի հունն ու շարունակեցինք մեր քայլարշավը. 5.5 կմ լեռնային արահետով, անապատային տաք հոսանքներից օդը ճնշող տապի ներքո: Տապը մերթ ընդ մերթ կոտրում էր Ձորագետը:
Ահա մեր առջև բացվում է լեռնային մի հրաշք տեսարան՝ Ցից քարն է վեր խոյանում գետի լայնացող հունի միջից:
Անձեռակերտ բնությունն ուղղակի շշմեցնող է: Լոռվա բնաշխարհը մեզ հետ խաղ էր բռնել. հիմա էլ անձրևի կաթիլներն են արագանում, բայց պատսպարվելու տեղ չկա՝ լայն դաշտեր էն ու ժայռեր: Դե մենք էլ տրվեցինք բնության խաղին՝ պար բռնելով անձրևի հետ Լոռվա ձորում, ուր հանդիպակաց ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝ դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ հայացքով իրար նայում են հանդարտ։
Օրվա վիդեոբլոգը Լիդիյա Կամենդատյանի