Ոչ թե երազեք, այլ ուղղակի նվաճեք, որովհետև հետաքրքրությունը նվաճելու մեջ է: Նվաճեք ողջ աշխարհը՝ օվկինոս ու անապատ, սար ու ձոր, երկիր ու երկինք:
Նվաճումները հոգուն խաղաղություն են բերում, մտքին թռիչք, նորին հասնելու ուժ են տալիս:
Նվաճիր, բայց մի տիրացիր…
Գնանք իմ նվաճումների քարտեզով
Անապատը՝ այդ խաղաղ գեղեցկությունը
«Այս անհոգի շրջանները, որ մարտահրավեր են նետել մարդկային չափանիշներին, խիստ ազդում են մարդու մտածողության վրա: Այն աշխարհը, որ փնտրում ենք, միայնակ աստղի պես, անշարժ ու ազատ ամեն տեսակի խնդրից, գտնվում է մահից ու կյանքից ավելի վեր: Նրանք, ովքեր ծանոթ չեն կամ չեն շփվել անապատի հետ, անապատ ասելիս միայն վախ են հիշում: Իսկ նա, ով ծանոթ է անապատի գեղեցկություններին ու վախերին, անմիջապես մեծ ոգևորություն է զգում, երբ խոսում է անապատի մասին, ցանկանալով մեկ անգամ ևս կրկնել այդ փորձը»: Ալֆոնս Գաբրիելի գրքից այս մտքերը զգացել եմ ողջ մարմնով ու էությամբ:
Ռուբ էլ խալի անապատ…Անծանոթ ու առեղծվածային մի աշխարհ էր. զգում ես քամու մեղմ խաղը, ոտքերիդ տակից ավազների ալիքների սահքը: Կլանվում ես բարխանների անկանոն շարքերով, որ տանում են քեզ դեպի անծայրածիր հորիզոն և ձուլվում ես անապատի լռությանը: Մայրամուտի ճառագայթների տակ այն առավել հմայիչ էր: Արաբական հեքիաթի հերոս ես քեզ զգում՝ պատրաստ նվաճելու այդ անկենդան գեղեցկությունը, գտնելու քո նիրվանան:
Ռուբ էլ խալի անապատի անունը թարգմանաբար նշանակում է դատարկ տեղ: Սա աշխարհի ամենատաք անապատն է: Այստեղ են գտնվում աշխարհի ամենահարուստ նավթահանքերը:




Հատված կինոյից )))))))
Պարսից ծոց՝ աշխարհի սահմանն արևելքից արևմուտք
Ջրային ավազանների նվաճումներս ոգեշնչում են ու տանում դեպի նոր գրկախառնություններ ալիքների հետ: Ինձ իրենց գիրկն են առել Սև, Միջերկրական, Էգեյան, Մարմարա,Ադրիատիկ ու Բալթիկ ծովերը, Հնդկական օվկիանոսի ալիքներն են օրորել, հեռվից գերել է Ֆիննական ծոցը, դե իսկ Պարսից ծոցում մակընթացությունների ու տեղատվությունների դիտարժան ալեբախումն ուղղակի հիացրել է: Ոտքերիդ տակ զգում ես ջրի ջերմությունը, որ րոպեների ընթացքում խուտուտ տալով հեռվանում է՝ թողնելով կիսալուսնաձև փոքրիկ ավազաթմբեր:
Դեռևս հին ժամանակներում Պարսից ծոցը հայտնի էր որպես ծովահենների ափ: Ծովախորշը նույնիսկ այդպես էլ կոչվում էր:
Իսկ մեր օրերում այն հայտնի է, որպես նավթի ամենահզոր պաշարներ ունեցող տարածաշրջան: Ինչն էլ ձևավորում է ծոցի երկայնքում ձևավորված երկրների քաղաքաշխարհագրական դիրքն ու դիմագիծը:
Շքեղ ու դատարկ երիտասարդը
Մոլեր ու հյուրանոցներ…Այս բառերով եմ նկարագրում Արաբական Էմիրությունների հանրահայտ քաղաքը՝ Դուբայը:
Շուրջ 7000 տարի առաջ այս քաղաքի տեղում անապատ է եղել: Մինչև նավթի պաշարների հայտանգործումը՝ նախորդ դարի 60-ակնները, Դուբայն իրենից ոչինչ չներկակացնող, անհրապույր, խաղաղ քաղաք էր: Հիմա այն վերածվել է պսպղացող երկնաքերերի աշխարհի:Դուբայը շարունակում է աճել հսկայական տեմպերով, իսկ շինարարությունը շարունակվում է բառացիորեն ամենուր: Երկրի յուրաքանչյուր հինգերորդ կռունկը գտնվում է այստեղ: Անհոգի, անդեմ, ցոփ ու շվայտ կյանքով ապրող այս երիտասարդն աշխարհին հայտնի է իր զարմանահրաշ արարչությամբ: Այստեղ ամենա-ամենաների շքերթն է քեզ ուղեկցում:
Ինձ այդ ամենանների զգայական մասն է հրապուրել:
- Արաբական ամենագունագեղ գիշերներն այստեղ եմ ապրել, ամենախաղաղ առավոտներն այստեղ են բացվել:
- Ճեփ-ճերմակ կանդուրաներով արաբ տղամարդիկ և սև փարանջաներով կանայք յուրահատուկ կենդանություն էին տալիս այդ դատարկությանը:
- Ճոխության հակառակ կողմում աշխատավորների բարակներն էին: Բնակչության 80%-ը կազմում են աշխատավոր միգրանտները Պակիստանից, Հնդկաստանից, Նեպալից,Աֆրիկայից:
- Գիքորական էստի համեցեքն էլ մի ուրիշ զգացողություն էր արթնացնում. արաբական բույրերով օծանելիք, հագուստ ու քաղցրավենիք են գովերգում վաճառականները:
Մարդիկ
Մարդիկ են լցնում կյանքը, ու ամեն մեկը յուրովի է դրոշմվում հիշողություններումդ:
- Տատյանան՝ ռուս գիդը, ով երկու արաբ երեխաների մայր էր, ձայնի քաղցր ելևէջներով այնպես էր ներկայացնում Էմիրությունների ավանդույթները, բարքերը, որ տեղափոխվում էիր անցյալ: Իսկ հայերին ճանաչում էր, որպես բարձր խոսացող ու աղմկոտ ազգ😡
- Հասանը՝ մարոկացի երիտասարդը, հյուրանոցի լողափերի սպասարկողն էր: Հայ զբոսաշրջիկներից հայերեն բառեր էր սովորել ու մեծ ոգևորությամբ ողջունում էր մեզ: Ասում էր, որ հայրերը իրենց շատ են նման ու շատ է սիրում մեզ:
- Մոշենը ՝ լիբանանցի այս երիտասարդի հետ մեկ բաժակ սուրճը տանում էր հեռուները: Ես իմ աննկարագրելի անգլերենով😂😂😂 Հայաստանից էի պատմում, նա էլ Լիբանանից, Դուբայում իր աշխատանքից: Միջազգային էկզոտիկ ընկերություն ստացվեց:
- Կունալը՝ հնդիկ գիդը, յուրահատուկ քաղաքավարությամբ էր օժտված: Նրա հետ եղանք իստագրամյան ամենա-ամենաների կետերում:
- Ռուս ընտանիքի հայրիկը, ում երբեք չեմ մոռանա: Խեղճ մարդ՝ լողավազանը բերանով փչում էր և օրը 30 դույլ ջուր էր լցնում ծոցից: Կիզիչ արևին, գլուխը կախ իր գործն էր անում, որ փոքրիկը լողա, բայց մեկ է այդպես էլ լողավազան չմտավ: Տեսանյութում հայրիկն է:
Արաբական աշխարհի այս փոքրիկ հատվածը հակադրությունների, զարմանքի, հիացմունքի ու հիասթափության մի հետաքրիր բույլ էր աշխարհը նվաճելու իմ ճանապարհին:
Փոքրիկ տեսանյութեր