Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ․․․

Անմշակ հողերի քարավանի միջով սլանում ենք դեպի հյուսիս: Մերթընդմերթ քարավանը ընդհատվում էր կիսաքանդ, հին տներով:

Որքան առաջ էինք սլանում, այնքան հեռվանում էինք քաղաքակրթությունից: Ճանապարհի ձախ կողմում Ախուրյանն էր գալարվում՝ շուրջը հավաքելով ոչխարների հոտերը: Ահա մի քանի ծուխ տուն է երևում,  այգում աշխատող կանայք, անհոգ խաղացող երեխաներ, մեքենայի հետևից վազող շներ:

Հյուսիսի գեղեցկուհին

Ու հիմա երկնքի կապույտից զատ սարերի հետևում մի սիրունագույն տեսարան է՝ Արփի լիճն է աչքով անում: Քամու սոսափյունը մեկ մոտենում է,  մեկ էլ՝ պար գալով հեռվանում: Լիճը հպարտորեն բազմել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակում:  Նա հանդարտ էր, խաղաղ, նույնիսկ ալիք չկար: Բայց սատանան տանի, այդ ինչ շքեղ էր, ինչ գրավիչ…

Դեպի վեր

Ճամփա բռնեցինք դեպի բլուրն ի վեր: Աշնանային կտավի գույներ էին ստացել ներքևի շարքի ծառերը, որոնց հաջորդում էին եղևնիները, իսկ փշոտ, անհրպույր խոտը ծակծկում էր ոտքներս: Դժվարությամբ էինք առաջ գնում: Գոնե քամին էր փորձում մեղմել լեռնային արևի կիզիչ համբույրները, որ վերելքը թեթևանա: Ամեն մետրին մեջքիդ հետևում տեսարանը փոխվում էր՝ լիճն ափիդ մեջ էր, հետո՝ ոտքիդ տակ: 

Նրանք

Տարբեր են, բայց և շատ նման: Ծիծաղկոտ են, աղմկոտ, սիրառատ, կյանքով լեցուն: Նրանք են կյանքի երփնավառ գույները փոխանցողը: Նրանք պարզ են, անկեղծ են: Ու հենց դա է, որ նրանց հետ ապրած ամեն մի պահը վայելք է:

Վերջաբանի փոխարեն

Հայաստանը տարածք չէ լոկ, այն հորինվածք չէ,  այն ապրելու, սիրելու երկիր է:

Վերնագիրը՝ «Ես իմ անուշ Հայասատնի» բանաստեղծությունից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s