Սիրո ուժը

Սերը եթերային ուժ է կրքի ավերիչ ազդեցության դեմ: Գեղեցիկը սիրո ծնունդ է: Առանց սիրո չկա գեղեցկություն, չկա կյանքի գարուն…
Վահագնի և Աստղիկի սիրո ուժը բնության մեջ իր անմահությունն է գտել՝ ժայռերից շառաչող ջրվեժի տեսքով: Ջուրը բնության արարչական չորս տարերից է, կյանքի աղբյուրը:

Ժայռերից թափվող այդ հրաշքին հասնում ես քարայծի նման. նեղլիկ արահետով վեր ու վար անելով: Կատարյալ սիրո ճանապարհն էլ հեշտ չէ. համբերություն է պետք, հավատ, սիրուց հրճվելու, գերագույն հաճույքը վայելելու կարողություն:

Վահագնի և Աստղիկի սերը կերտված է արևի շողից, աստղերի ժպիտից, լուսնի թախիծից, երկնքի մաքրությունից, քամու նազանքից, հողմի հառաչից, առվի կարկաչից, անձրևի արցունքից, լեռների հպարտությունից:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s