Շնչել, սավառնել, լողալ, զգալ, սիրահարվել․․․

Շնչել, սավառնել, լողալ, զգալ, սիրահարվել ահա թե ինչ է նշանակում ճամփորդել։  

Այս անգամ իմ հայացքն ուղղվեց դեպի Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնա քաղաքին։ Իսկ նա հիասքանչ էր․․․

Այստեղ կարող ես տեսնել անտիկ շրջանի ավերակներն ու կատալոնական մոդեռնը, կարող ես Գոթական թաղամասում նստել 14-րդ դարի վեհաշուք եկեղեցու աստճաններին և նույն պահին հայացքդ ուղղել ժամանակակից արվեստի թանգարանին։ Բարսելոնան ներդաշնակորեն համատեղում է տարբեր դարաշրջանների ճարտարապետական ​​հետքերը և դրանք դարձնում հարմարավետ քաղաքացիների և այցելուների համար։

Գլուխգործոցը

Մի բան է, երբ նայում ես նկարներով, այլ բան է, երբ դու ես տեսնում և զգում: Գաուդին ինչքան է սիրել այդ «իսպանուհուն», որ նա դարձել է իր ներշնչանքի աղբյուրը:

Սագրադա Ֆամիլիան ճարտարապետության գլուխգործոցներից է: Այստեղ սրտիդ զարկերը սովորականից արագ են բաբախում: Մերթ քարանում ես, մերթ սարսռում ես ողջ մարմնով, մերթ զգում ես արարչի ամենակարողությունը: Այս կառույցը կարծես մարդու և բնության միավորման խորհրդանիշ լինի: 

Գաուդիի ֆանտազիան արտացոլված է նաև Գուելի այգում. մոզայիկայով հավաքված նստարաններ, հայտնի մողեսը և անթիվ ու անհամար զբոսաշրջիկները:

Սա այն վայրերից է, որ պետք է զինվես համբերությամբ, անտեսես սարսափելի շոգը և փորձես գլուխ հանել ճարտարապետի մտքի թռիչքից:

Անտոնիո Գաուդիի ճարտարապետական հայացքը ինքնատիպ է, հաճախ խենթ, բայց հենց խենթություններն են չէ, որ մեզ նախ զրկում են խոսելու ունակությունից, ապա՝ դարձնում լավագույն պատմիչը։

Սև Մադոննան

 Սև Մադոննային այցելությունը դա հոգևոր ամենաանգին պարգևատրությունն է ցանկացած հավատքի մարդու համար։

Սև Մադոննան հայտնի է նաև որպես Լա Մորենետա՝ թխամորթուհի։ Ենթադրվում է, որ Սև Մադոննան ստեղծվել է Երուսաղեմում՝ քրիստոնեությունից առաջ։ Այն փայտե արձան է։ Մոնսերատ մենաստանում պահպանվողը Սև Մադոննայի ամենահայտնի արձաններից մեկն է աշխարհում։ Իսկ 1844 թվականին Հռոմի Պապ Լև XIII-ը Մոնսերատի կույսին հռչակեց Կատալոնիայի հովանավոր սուրբ: Մոնսերատ մենաստան ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ են գալիս աշխարհի չորս ծեգերից իրենց երազանքի հետևից՝ տեսնելու սուրբ կույսին և խնդրելու, որ կատարվի իրենց նվիրական ցանկությունները:

Սև Մադոննայի ուժն աննկարագրելի է: Դեպի Լա Մորենետան գնացող ճանապարհը խորհրդավոր է և ազդեցիկ: Երբ քայլում ես այդ ճանապարհով գիտակցությունդ մթագնում է ու զգում ես, որ ոտքերիդ առաջ է տանում միայն հավատն առ Աստված:

Մենաստանը գտնվում է սարերի մեջ: Եկեղեցուն դեմ առ դեմ կանգնած՝ մեջքից զգում ես սարերից փոխանցվող  արարչական ուժն ու զորությունը:

Սա մի վայր է, որտեղ հավատում ես հրաշքներին:🙏

Ամեն անգամ ես համոզվում եմ, որ կապ չունի թե ինչ հավատքի ես դավանում՝ կաթոլիկ, ուղղափառ, այլ, երբ գլուխդ վեր ես բարձրացնում և մտքում աղոթք ես մրմնջում, զգում ես՝ Աստված մեկն է, նա է Արարիչն ամենի:

 

Ռամբլա Կատալոնիա

Ռամբլան ամենաբանուկ փողոցն էր, որտեղ զբոսաշրջիների պակաս չկար։ Այս փողոցը տանում է դեպի նավահանգիստ, լողափեր, իսկ նրա ճյուղավորումները՝ նեղլիկ ուղիներով տեղափոխում են Գոթական թաղամաս։ Այս թաղամասում միջնադարն է տիրում։ Այստեղ լռության մեջ լսում ես հռոմեական լեգիոներների ոտնաձայները, ամբոխների աղմուկ-աղաղակները և քեզ հռոմեկան կայսրուհի ես երևակայում։

 

Կյանքի ուժը

Կարդալով Հեմինգուեյին՝ կարելի է մտածել, որ  Իսպանիայում ազգային զբաղմունքը ցլամարտն է։ Դա այդքան էլ ճիշտ չէ։ Իսպանացիների կյանքի մի մեծ մասը կազմում է ֆուտբոլը։ Եթե դուք հայտվում եք Իսպանիայում, ապա բաց մի թողեք ֆուտբոլի խաղի մասնակցելու հնարավորությունը։ Այդտեղ դուք շատ ավելի մոտ կլինեք «կյանքի ուժին», որը Հեմինգուեյը նկարագրել է Իսպանիայի իր տարեգրություններում:

Վերջաբան

Գոյություն ունեցող աշխարհը լոկ երևակյություն չէ: Երբ ճամփորդում ես ու սկսում բացահայտել այդ աշխարհը, հասկանում ես, որ այն հակադրությունների մի ամբողջություն է, որոնք փոխում են հայացքդ, լայնացնում են միտքդ ու դու հասկանում ես, թե ինչքան նեղ են սեփական սահմաններդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s