
Նոյեմբերի 20, ժամը 09։00-19։00 Ամուլսարը Հայաստանի ժամանակակից հանքարդյունաբերական խոշոր ծրագրերից է։ Այցի ընթացքում սովորողները հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությանը, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին, տարածքի ենթակառուցվածքներին, կիրառվող տեխնոլոգիաներին և աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին։ Նպատակը Սովորողներին ծանոթացնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացներին, տարածքի առանձնահատկություններին և հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին։ Այցը կազմակերպվում […]

Հոկտեմբերի ուսումնական արձակուրդին հետազոտական վարժարանի 10–12-րդ դասարանների սովորողների նախագծային խմբով հայրենագիտական քայլարշավային ճամփորդությամբ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում էինք։ Մեր նպատակն էր ճանաչել Հայաստանի՝ դեռևս ոչ բոլորին հայտնի անկյունները, քայլարշավային երթուղիներով բացահայտել բնության ու պատմամշակութային ժառանգության առանձնահատկությունները, Կրթահամալիրում ճամփորդությունը կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է։ Հատկապես աշնանային քայլարշավներն իրենց առանձնահատուկ հմայքն ունեն․ բնության գույները, անընդհատ փոփոխվող եղանակը, […]