Նեգրեսկո հյուրանոցը Նիցցայում

Ֆրանսիական ռիվիերիայում ամենահայտնի հյուրանոցը Նեգրեսկոն է: Այն վերջերս նշում էր իր հարյուրամյա հոբելյանը: Հյուրանոցի կառուցումը տևել է շուրջ 3 տարի, որը սկսվել է 1910 թվականից: Ծախսվել է շուրջ 3 միլիոն ոսկե ֆրանկ: Իսկ գաղափարը պատկանում էր Անրի Նեգրեսկոյին, ով հասարակ մատուցողից դարձել է լեգենդար հյուրանոցի հիմնադիրը:

Հետաքրքիր փաստեր Նեգրեսկո հյուրանոցի մասին.

  1. Հյուրանոցի բոլոր համարները տարբերվում են միմյանցից. չեք գտնի երկու միանման ինտերերով սենյակ:
  2. Նեգրեսկոն եղել է Կոկո Շանելի սիրելի հյուրանոցը, նա հաճախ է կանգ առել այստեղ:
  3. Այստեղ ապրել է նաև Սալվադոր Դալին: Ասում են նա ճաշի էր գալիս հսկա հովազի թոկը բռնած:
  4. Հյուրանցում է գտնվում աշխարհի ամենամեծ գորգերից մեկը՝ 375 քառակուսի մետր մակերեսով: Ասում են նրա արժեքը կազմել է հյուրանոցի համար ծախսված գումարի 10 տոկոսը:
  5. Նեգրեսկո հյուրանոցն ունի վարդագույն գմբեթ, որը ձուլվել է Գյուստավ Էյֆելի արհեստանոցում: Կա շատ հայտնի լեգենդ այն մասին, որ գմբեթի համար մոդել է հանդիսացել Գյուստավի սիրելի կնոջ կուրծքը:
  6. Հանրահայտ Նեգրեսկո հյուրանոցում այսպիսի բաժանում է արված. հինգերոդ հարկը համապատասխանեցված է երկրոդ կայսրության ժամանակաշրջանին, չորրորդ հարկը նվիրված է Նապոլեոն առաջինի դարաշրջանին,երրորդ հարկը՝ Լյուդովիկ XV -ին: Իսկ ներքևի հարկերում հյուրերին դիմավորում է ժամանակակից արվեստը:
  7. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անրի Նեգրեսկոն հյուրանոցը վերածեց հոսպիտալի, իսկ ինքը որպես կամավոր գնաց դիրքեր:



Оставить комментарий