Հարավային ողնաշարն ի վար՝ Մեղրի

Հայաստանի հարավային ողնաշարը ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթայով ու հասնում մինչև Մեղրի: Մեղրին Հայաստանի ամենացածր բնակավայրն է: Ճանապարհը շատ երկար է՝ ոլորաններ-ոլորաններ, խիտ սաղարթով անտառներ,քամիներ ու մեկ էլ շրջապատված ես լերկ լեռներով ու զգում ես դրանց ուժը: Բարի գալուստ Մեղրի:

Քաղաքը երկու թաղ ունի՝ մեծ ու փոքր: Հետաքրքիր էր մեր քայլքը քաղաքում, զգացողությունները… ուրիշ աշխարհ Հայաստանում:

Դիտեք տեսանյութ՝ սեբաստացիների պտույտը Մեղրիում: Իսկ քաղաքի մասին կպատմեմ հաջորդ նյութում:

Оставить комментарий