
Ապրիլի 30-ից մայիսի 3-ն իրականացված հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունը դեպի Հայաստանի հարավ՝ Մեղրի և հարակից համայնքներ, դարձավ բազմաշերտ ուսումնական գործընթաց, որի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան բացահայտելու Սյունիքի մարզի պատմամշակութային, աշխարհագրական, բնապահպանական և տնտեսական առանձնահատկությունները։ Ճամփորդությունն իր մեջ համադրում էր դաշտային ուսումնասիրություն, հետազոտական դիտարկումներ, հայրենագիտական բացահայտումներ և կենդանի հաղորդակցություն միջավայրի հետ։ Ճամփորդության ամենակարևոր և ուսումնական տեսանկյունից արժեքավոր […]

Ուսումնական նյութ, ի՞նչ է ՓՀԷԿ-ը Ժամանակակից աշխարհում էներգիայի պահանջարկը անընդհատ աճում է։ Միևնույն ժամանակ, մարդկությունը կանգնած է բնապահպանական լուրջ խնդիրների առաջ՝ կապված հանածո վառելիքների օգտագործման հետ։ Այդ պատճառով մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Այդ աղբյուրներից մեկը ջրային էներգիան է, որը լայնորեն կիրառվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր հիդրոէլեկտրակայաններում։ Փոքր հիդրոէլեկտրակայանները (ՓՀԷԿ) կարևոր […]