Աշնան ձայները

Աշնան ձայները լսելի են նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից:

Աշնան արևը հիշեցնում է ջերմության, մեղմության մասին: Արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ…Դեղինն ու կարմիրը գերում են աչքերդ… Իսկ աշնան քամին գրկում է քեզ և պարացնում մեղմ սոսափյունի ելևէջների ներքո: Պարելով հասնում ես վեր, ավելի վեր: Արևի ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր գույներով` ես էլ խառնվում եմ այդ գունախաղին ու շարունակում պարելը:


Թաքնված գեղեցկուհին

Աշունն առավել հիասքանչ է անտառներում: Անտառային արահետները ծածկված են խշխշացող տերևներով, որոնց ձայնն ուղեկցում է ողջ ճանապարհին: Ահա խշխշոցին միանում է ջրի քչքչոցը, որին ինչքան մոտենում էի, այնքան ավելի  ուժգին էր դառնում և վերածվում էր շառաչի: Այ քեզ հրաշք. քչքչան ջրվեժը թաքնվել է անտառի խորքում: Անձեռակերտ նրբություն․․․

Ջրվեժի զուլալ ջրերի մեջ պատկերդ է արտացոլվում ու սկսվում է խաղը։


Աշնանային խճանկար

Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլել ու զգալ աշնան շունչը: Նայեցի վեր, ամպերի հետևից մեծ դժվարությամբ ճեղքում էին արևի վաղորդյան ճառագայթները։

Աշնանային խճանկարն ամբողջանում է մեր աղմկոտ խմբի ձայներով, պայծառ ժպիտներով, երկչոտ սերերով․․․

Սիրում եմ աշունը, աշնան ձայները, գույները, աշնանային ցուրտ երեկոների ջերմ զրույցները։ Այդ զրույցների անկեղծությունը, մտքերի ազնվությունը։

Վերջաբան

Ճամփորդական երեք օր Հայաստանի հյուսիս արևելքում՝  Դիլիջանի շրջակայքում։ Սեբաստացիական սիրունագույն խմբով՝ Թաքնված ջրվեժից մինչև Գոշի լիճ, Հաղարծինից մինչև Գոշավանք։ 

Սովորողներիս հետ փախել էի քաղաքի աղմուկից, խարդավանքներից, կեղծ բարեպաշտներից, սուտը սիրողներից, բանսարկու մերձավորներից, բոլոր-բոլորից ու հայտնվել էի իսկական հեքիաթում։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s